Լեոնարդո Դի Կապրիոն ընդգրկվել է զվարճանքների ոլորտի ամենաազդեցիկ մարդկանց տասնյակում

09:31 • 23.06.16

Walt Disney ընկերության նախագահ Ռոբերտ Այգերը գլխավորել է զվարճանքների ոլորտի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը` ըստ The Hollywood Reporter ամսագրի:

 

Պատվավոր ցուցակի 2-րդ հորիզոնականում են միաժամանակ 3 գործարարներ, որոնց կապում են սերտ բարեկամական կապերը: Դա Մերդոքների ընտանիքն է՝ ընտանիքի հայրը՝ մեդիամագնատ, 21st Century Fox ընկերության համանախագահ 85-ամյա Ռուպերտ Մերդոքը, ինչպես նաև նրա 2 որդիները` Լախլանը և Ջեյմսը:



Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է CBS Corp. մեդիահոլդինգի ղեկավար Լեսլի Մունվսը:

 

Տասներորդ հորիզոնականում է հայտնվել օսկարակիր դերասան, պրոդյուսեր, հասարակական գործիչ Լեոնարդո Դի Կապրիոն: ««Փրկվածը» գրեթե մեկ դերասանի ֆիլմ է դարձել, սակայն նրան հաջողվեց 532 մլն դոլար հավաքել ամբողջ աշխարհում, և դա առաջին հերթին՝ Դի Կապրիոյի շնորհիվ»,- նշում են լրագրողները։ Ըստ նրանց՝ դերասանը նաև շատ բան է անում որպես բարեգործ՝ հատուկ ուշադրություն դարձնելով բնապահպանական խնդիրներին։



Ցուցակում կան նաև ռեժիսորներ Սթիվեն Սփիլբերգի, Ջեյմս Քեմերոնի և Մարտին Սկորսեզեի, հաղորդավար և հասարակական գործիչ Օփրա Ուինֆրիի, դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի, դերասաններ Բրեդ Փիթի և Ռոբերտ Դաունի-կրտսերի անունները:

 

Լեոնարդո Դի Կապրիոն ընդգրկվել է զվարճանքների ոլորտի ամենաազդեցիկ մարդկանց տասնյակում