Որքան են վճարում «Գահերի խաղը» սերիալի դերասաններին

06:32 • 23.06.16

«Գահերի խաղ» սերիալն ավարտում է 6-րդ եթերաշրջանը։ Կինոթատրոններում կցուցադրեն վերջին սերիան, որն ամենաերկարն է դառնալու նկարահանման պատմության մեջ։  

Ինչպես հայտնի է դարձել, ապագայում սերիալի դերասանների հոնորարները զգալի կերպով կբարձրանան։

Այս սերիալի երկրպագուները վստահ են, որ ութերորդ սեզոնի վերջում կմահանան բոլոր հերոսները։ Բայց չէ՞ որ գեղեցիկ մահվան համար էլ է հարկավոր վճարել։

Ինչպես հայտնի է դարձել, յոթերորդ սեզոնի յուրաքանչյուր սերիայում նկարահանվելու համար դերասանները ստացել են 500.000 դոլար։ Ասվում է, որ ութերորդ սեզոնի նկարահանման ժամանակ դերասաններն ավելի բարձր կվարձատրվեն։

Այդ կերպ «Գահերի խաղը» սերիալի աստղերը կդառնան մալուխային հեռուստատեսությամբ հեռարձակվող սերիալներից ամենաբարձր վարձատրվող դերասանները։