Անջելինա Ջոլին որոշել է ազատվել Ֆրանսիայում ունեցած անշարժ գույքից` հանուն քաղաքականության. լրատվամիջոցներ
Հանրահայտ դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին մտադիր է վաճառել իր կալվածքը Ֆրանսիայում, որպեսզի հնարավորություն ունենա քաղաքական կարիերա անելու Մեծ Բրիտանիայում: Նրա ամուսինը` Բրեդ Փիթը, դեմ է տան վաճառքին, գրում է Wonderwall.com-ը:
Դերասանուհին մտադիր է տեղ զբաղեցնել Լորդերի պալատում, և այժմ համագործակցում է նրա ակտիվ անդամի` բարոնեսա Արմինկա Հելիկի հետ: Ջոլին նաև դասավանդում է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում:
Բրիտանական խորհրդարանի վերին պալատի անդամ դառնալու համար Ջոլիին անհրաժեշտ է ազատվել արտերկրում ունեցած անշարժ գույքից: US Weekly-ն հայտնում է, որ դերասանուհին ցանկանում է վաճառել կալվածքը, սակայն Փիթը դեմ է, քանի որ շատ ջանքեր է ներդրել այն վերակառուցելու գործում:










