Թողարկվել է Ջեյսոն Սթեթհեմի մասնակցությամբ «Mechanic: Resurrection» մարտաֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

16:48 • 24.06.16

Թողարկվել է «Mechanic: Resurrection» մարտաֆիլմի թրեյլերը, որը հրապարակվել է YouTube տեսածառայությունում։

 

Ֆիլմի առաջին մասը ցուցադրվել է 2011 թվականին, որում Սթեթհեմից բացի նկարահանվել են Բեն Ֆոսթերն ու Դոնալդ Սազերլենդը, հաղորդում է gazeta.ru-ն։

 

Ֆիլմի երկրորդ մասի դերասանական կազմին ավելացել են Ջեսիքա Ալբան ու Թոմի Լի Ջոնսը։ Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոս Արթուր Բիշոփը ստիպված է վերադառնալ անցյալում թողած իր կյանքին։

 

Ֆիլմը վարձույթում կհայտնվի 2016 թվականի օգոստոսին։

 

 

Թողարկվել է Ջեյսոն Սթեթհեմի մասնակցությամբ «Mechanic: Resurrection» մարտաֆիլմի թրեյլերը (տեսանյութ)