Ոստիկանները փնտրում են կրկին անհետացած երգչուհի Շինեյդ Օ’Քոնորին

10:06 • 24.06.16

Ամերիկյան Չիկագո քաղաքի ոստիկանությունը սկսել է իռլանդացի հայտնի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորի որոնման աշխատանքները, հայտնում է interfax.ru-ն` հավելելով, որ նախքան անհետանալը երգչուհին սպառնացել է ինքնասպանություն գործել։



Քաղաքային ոստիկանության ներկայացուցչի փոխանցմամբ` իրենք դեռևս ցուցումներ չեն ստացել ակտիվ որոնումներ սկսելու համար: Հայտնի է, որ ոստիկանների հետ կապ են հաստատել Իռլանդիայի իշխանությունները, որոնց ավելի վաղ դիմել են երգչուհու ազգականները: Վերջիններին Օ’Քոնորը սպառնացել է վերջ տալ կյանքին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ վերջերս 50-ամյա երգչուհին կրկին անհետացել էր ու մի քանի օր շարունակ կապ չէր հաստատել ընտանիքի հանդամների հետ: Հայտնի է, որ այն ժամանակ ոստիկանները նրան հայտնաբերել էին հյուրանոցային համարում:

 

 

Ոստիկանները փնտրում են կրկին անհետացած երգչուհի Շինեյդ Օ’Քոնորին