Թոմ Հենքսը կօգնի ռուսաստանցի հաշմանդամին շուրջերկրյա մարաթոն իրականացնել

23:23 • 24.06.16

Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը կաջակցի Յակուտիայի` թույլ տեսողություն ունեցող 68-ամյա բնակիչ Պյոտր Նաումովին, ով պատրաստվում է շուրջերկրյա մարաթն իրականացնել:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այս մասին հայտնել է Russian Film Group-ի կինոպրոդյուսեր Ալեքսեյ Պետրուխինը: Հենքսը ռուսաստանցուն կդիմավորի ԱՄՆ-ում, կտեսանկարահանի նրան, ապա կօգնի տուն վերադառնալիս:

«Վազիր, Պյոտր, վազիր» ազգային ակցիան 2016-ի գարնանը կազմակերպել է «Երեկոյան Յակուտսկ» թերթի լրագրողուհի Եկատերինա Չեմեզովան: Հրատարակչությունը դրամահավաք է հայտարարել` թոշակառուին աջակցելու համար:

Նաումովը թեթև աթլետիկայի գծով սպորտի վարպետ և մարաթնի մասնակից է: Նա մտադիր է վազելով անցնել եվրոպական երկրների տարածքներով, ապա ուղևորվել ԱՄՆ: 2014-2015 թվականներին նա մարաթոնյան վազքով անցել է ռուսական 12 քաղաքներով:

 

 

Թոմ Հենքսը կօգնի ռուսաստանցի հաշմանդամին շուրջերկրյա մարաթոն իրականացնել