Ես չափազանց երջանիկ եմ, որպեսզի նման քայլի դիմեմ. Շինեյդ Օ'Քոնորը հերքել է ինքնասպանության մասին լուրերը

13:21 • 25.06.16

Իռլանդացի հանրահայտ երգչուհի Շինեյդ Օ՛Քոնորը «հայտնվել» է Facebook սոցցանցում և հերքել իր ինքնասպանության մասին լուրերը, գրում է kp.ru-ն։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան Չիկագո քաղաքի ոստիկանությունը սկսել է իռլանդացի հայտնի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորի որոնման աշխատանքները։ Նախքան անհետանալը՝ երգչուհին սպառնացել է ինքնասպանություն գործել։ Ոստիկանների հետ կապ էին հաստատել Իռլանդիայի իշխանությունները, որոնց ավելի վաղ դիմել էին երգչուհու ազգականները: Վերջիններին Օ’Քոնորը սպառնացել էր վերջ տալ կյանքին:

 

«Ես չափազանց երջանիկ եմ, որպեսզի նման քայլի դիմեմ»,- գրել է նա քաղաքական թեմայով գրառման տակ։ Թե որտեղ է նա այժմ գտնվում՝ չի պարզաբանել։

 

Վերջերս 50-ամյա երգչուհին կրկին անհետացել էր ու մի քանի օր շարունակ կապ չէր հաստատել ընտանիքի հանդամների հետ: Հայտնի է, որ այն ժամանակ ոստիկանները նրան հայտնաբերել էին հյուրանոցային համարում:

 

Ես չափազանց երջանիկ եմ, որպեսզի նման քայլի դիմեմ. Շինեյդ Օ'Քոնորը հերքել է ինքնասպանության մասին լուրերը