«Երևանյան բարդ». հեղինակ-կատարողների երեկո՝ Կարապի լճի հարակից տարածքում
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Կարապի լճի բեմահարթակից հնչել են հեղինակային երգեր:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Երևանյան բարդ» խորագրով համերգային երեկոն բացել են երիտասարդ կիթառահարները, ապա շարունակել հեղինակ-կատարողներ Վահան Արծրունին, Դավիթ Ամալյանը և այլք:










