ԱՄՆ-ում 87 տարեկան հասակում մահացել է հայտնի լուսանկարիչ Բիլ Քանինգհեմը  

02:25 • 26.06.16

 

Հանրահայտ ամերիկացի լուսանկարիչ Բիլ Քանինգթոնը, ով New York Times-ի լեգենդար լուսանկարների հեղինակն է, մահացել է  Նյու-Յորքում 87 տարեկան հասակում, հաղորդում է New York Times-ը։

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Քանինգհեմը վերջերս կաթվածից հետո հոսպիտալացվել էր։

Քանինգհեմը լուսանկարել է թերթի համար 40 տարի շարունակ, իսկ 2010թ-ին լույս տեսավ «Բիլ Քանինգեմ Նյու-Յորք» ֆիլմը, որի ռեժիսորը Ռիչարդ Փրեսսն է։

ԱՄՆ-ում 87 տարեկան հասակում մահացել է հայտնի լուսանկարիչ Բիլ Քանինգհեմը