Քանյե Ուեսթի Famous երգի տեսահոլովակը բանավեճերի առիթ է դարձել
Ռեփեր Քանյե Ուեսթի՝ օրերս հրապարակված նոր տեսահոլովակը խոսակցությունների ու բամբասանքի առիթ է դարձել, հաղորդում է Reuters գործակալությունը։
Տեսահոլովակում պատկերված են հայտնի աստղերի մերկ պատկերները, որոնց թվում են երգչուհի Թեյլոր Սվիֆթը, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը և երգիծաբան Բիլ Քոսբին։
Famous երգի տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել E! News հեռուստաալիքով։ Տեսահոլովակում պատկերվել են կողք կողքի քնած 12 աստղեր, որոնց մեջտեղում պառկած է Ուեսթը։
Ուեսթի, Քարդաշյանի, Թրամփի և Քոսբիի ներկայացուցիչները հրաժարվել են տեսահոլովակը մեկնաբանել։










