Ուիլ Սմիթի դուստրը Chanel-ի նոր գովազդային ֆոտոշարքի հերոսուհին է դարձել (լուսանկարներ, տեսանյութ)

10:15 • 28.06.16

Հոլիվուդյան հայտնի դերասան Ուիլ Սմիթի դուստրը` Ուիլոու Սմիթը, համարվում է Հոլիվուդի ամենաինքնատիպ դեռահասներից մեկը, ով իր ոճով ու պահվածքով զարմացնում է բոլորին:



Ինչպես նշում է Tatler-ը, 15-ամյա աղջիկը խոստովանում է, որ իրեն դուր է գալիս մյուսներից տարբեր, անսովոր լինել: Ուիլոուի այս հատկանիշը գրավել է հեղինակավոր Chanel նորաձևության տան գլխավոր կրեատիվ դիզայներ Կառլ Լագերֆելդին, ով շատ է սիրում հանուն իր բրենդի զարգացման համագործակցել  հայտնի ծնողների ազգանունը կրող, ինքնատիպ, հիշվող արտաքինով երիտասարդ աղջիկների հետ:



Ուստի, տարօրինակ չէ, որ Լագերֆելդն Ուիլոուին վերջերս դարձրել է Chanel-ի նոր գովազդային դեմքը, իսկ օրերս էլ ներկայացվել է նրանց համագործակցության դեբյուտային աշխատանքը` Chanel-ի նոր աքսեսուարների գովազդային ֆոտոշարքը.

 



Ուիլ Սմիթի դուստրը Chanel-ի նոր գովազդային ֆոտոշարքի հերոսուհին է դարձել (լուսանկարներ, տեսանյութ)