Ջոնի Դեփը հրաժարվել է մեկնաբանել Էմբեր Հերդի հետ ամուսնալուծության մասին լուրերը

11:51 • 29.06.16

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփն առաջին հարցազրույցն է տվել դերասանուհի Էմբեր Հերդի հետ բաժանման մասին նորություններից հետո, հայտնում է People-ը:

 

Դերասանը դարձել է Jonesy’s Jukebox ռադիոհաղորդման հյուրը՝ Hollywood Vampires խմբի իր գործընկերների հետ միասին:

 

Դեփը չի մեկնաբանել ո՛չ իր ապահարզանը, ո՛չ իրեն ներկայացված ընտանեկան բռնության մեղադրանքները: Դերասանը նախընտրել է խոսել երաժշտության մասին, այդ թվում՝ այն մասին, թե ինչպես է հայտնվել խումբը և ինչ է տեղի ունեցել խմբի հետ եվրոպական շրջագայության ընթացքում:

 

Չնայած Հերդի հետ ամուսնալուծության գործընթացին՝ դերասանը պատրաստվում է հանդես գալ խմբի կազմում ԱՄՆ-ում շրջագայությունների ընթացքում, որոնք սկսվում են հուլիսի 1-ին Փենսիլվանիայից:

 

Դատական լսումները Լոս Անջելեսում նշանակված են օգոստոսի 15-ին և 16-ին:

 

Ջոնի Դեփը հրաժարվել է մեկնաբանել Էմբեր Հերդի հետ ամուսնալուծության մասին լուրերը