Հանուն նոր ֆիլմի Նիկոլ Քիդմանը վերածվել է «պառավի» (լուսանկարներ)

14:52 • 29.06.16

Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը` ավստրալուհի Նիկոլ Քիդմանը, նոր ֆիլմի նկարահանման հրապարակում ամբողջովին կերպարանափոխվել է`«ծերանալով» միանգամից մի քանի տարով:

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 49-ամյա դերասանուհին նկարահանվում է Top Of The Lake քրեական թրիլերում` ներկայանալով կիսաճերմակած մոխրագույն կեղծամով, կնճիռներով, դեմքի վրա պիգմենտացիոն լաքաներով:

 

Հայտնի է, որ հոլիվուդյան աստղը տվյալ ֆիլմում ստանձնել է 2-րդական դեր: Նրա կերպարի մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել:

 

Նշվում է, որ Ավստրալիայում նկարահանվող ֆիլմը պատմում է առեղծվածային պայմաններում անհետացած 12-ամյա աղջկա մասին:

Հանուն նոր ֆիլմի Նիկոլ Քիդմանը վերածվել է «պառավի» (լուսանկարներ)