Ջոն Լենոնի արյան հետքերով վերնաշապիկն աճուրդում վաճառվել է 42.500 դոլարով (լուսանկար)

11:42 • 29.06.16

Heritage Auctions աճուրդի տունը վաճառքի է հանել 20-րդ դարի լավագույն երաժիշտներից մեկի` The Beatles խմբի նախկին անդամ Ջոն Լենոնի արյան հետքերը կրող վերնաշապիկը, որն անհայտ գնորդը ձեռք է բերել 42.500 դոլարով:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, վերնաշապիկը պատկանել է ոմն Ջեյ Հասթինգսին, ով 1980թ. դեկտեմբերի 8-ին օգնության է շտապել մահացու հրազենային վիրավորումներ ստացած Լենոնին:

 

Հայտնի է, որ Հասթինգսը վազել է վիրավոր երաժշտի մոտ ու փորձել է կապել նրա արնահոսող վերքերը` մինչ շտապօգնության տեղ հասնելը:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ Լենոնին սպանողը եղել է Մարկ Դևիդ Չեփմենը, ով դատապարտվել է ցմահ ազատազրկման: Սպանությունը կատարվել է այն ժամանակ, երբ Լենոնը կնոջ հետ վերադառնալիս է եղել ձայնագրման ստուդիայից: Նշվում է, որ նույն օրը Լենոնն իր ինքնագիրն է տվել Չեփմենին՝ ստորագրելով «Double Fantasy» սկավառակի վրա: 

 

 

 The shirt sold with several other Lennon items for $42,500.

Ջոն Լենոնի արյան հետքերով վերնաշապիկն աճուրդում վաճառվել է 42.500 դոլարով (լուսանկար)