Ամերիկուհին սովորական մատիտի վրա փղերի զբոսնող ընտանիք է քանդակել (լուսանկարներ)
Ամերիկուհի Սինդի Չինը ներկայացնում է ինքնատիպ արվեստի գործեր, որոնք ստեղծվում են սովորական մատիտն ու դրա գրաֆիտե միջուկը քանդակելու արդյունքում:
Boredpanda.com կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է Չինի վերջին աշխատանքներից մեկին, որը պատկերում է փղերի զբոսնող ընտանիքը:
Արվեստագետը պատմել է, որ այս մեկն իր աշխատանքներից ամենաբարդն ու ժամանակատարն էր: Միևնույն ժամանակ, Չինն ասել է, որ շատ գոհ է ստացված արդյունքից:














