Ֆրանսիական Ավինյոնում լույսի փառատոն կանցկացվի
Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում օգոստոսի 10-ից հոկտեմբերի 2-ը լուսային շոու-փառատոն կանցկացվի:
Ինչպես հայտնում է Euromag-ը` նախապատրաստված տեսանյութերը կհեռարձակվեն 13 տեսապրոյեկտորով ողջ քաղաքի տարածքով մեկ: Քաղաքի Պապական պալատի շենքի 4 կողմում կցուցադրվեն ֆրանսիական պատմությունը ներկայացնող տարբեր տեսարաններ:
Լուսային շոուի ծրագրում ներառված են «Ֆրանսիական թագավորության պատմությունը», «9 պապերի պատմությունը. արտաքսում Հռոմից», «Ավինյոնի թատերական փառատոնը» թեմաները: Գունագեղ շոուն ամեն տարի թույլ է տալիս նորովի դիտարկել Պապական պալատը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մաս է կազմում:
Փառատոնի տոմսի արժեքը 11 եվրո է, իսկ 8 տարեկանից փոքր երեխաների համար մուտքն անվճար է:










