Վին Դիզելը պատմել է` ինչպես կարելի է հայտնվել «Ֆորսաժ- 8» ֆիլմի նկարահանումների հրապարակում (տեսանյութ)

08:54 • 12.07.16

«Ֆորսաժ» ֆիլմի 8-րդ մասի նկարահանումները շարունակվում են. դերասանները որոշել են մասնակցել նոր Omaze բարեգործական աճուրդին, որի նպատակն է Փոլ Ուոքերի անվան հիմնադրամի համար դրամահավաքությունը:

 

Յուրաքանչյուրը, ով գումար կնվիրաբերի արշավի շրջանակում, կկարողանա պայքարել գլխավոր մրցանակի համար` այցելել ֆիլմի նկարահանման հրապարակ և հանդիպել Վին Դիզելի, Դուեյն Ջոնսոնի, Միշել Ռոդրիգեսի, Լուդակրիսի, Սքոթ Իսթվուդի և մյուս դերասանների հետ, փոխանցում է filmpro.ru-ն:

Նկարահանման հրապարակ այցելելու հրավիրատոմսը տրամադրվում է 2 անձի համար, և հաղթողն իրեն ուղեկցողի հետ կկարողանա ներսից տեսնել աշխարհի ամենաարագընթաց ավտոմեքենաներից մի քանիսը: Բացի այդ, Omaze-ը և Universal Pictures-ը կվճարեն 4-աստղանի հյուրանոցում բնակվելու համար:



Ֆիլմի նոր մասի թողարկումը նախատեսված է 2017թ. ապրիլին:

Վին Դիզելը պատմել է` ինչպես կարելի է հայտնվել «Ֆորսաժ- 8» ֆիլմի նկարահանումների հրապարակում (տեսանյութ)