Հանցավոր աշխարհի «հեղինակություն» Շաքրո Մոլոդոյին հովանավորել են իրավապահները. Коммерсантъ

09:58 • 13.07.16

Օրեր առաջ Մերձմոսկովյան շրջանի ռեստորաններից մեկում ձերբակաված հանցավոր աշխարհի հեղինակություններից մեկը` Զախարի Կալաշովը, ով առավել հայտնի է Շաքրո Մոլոդոյ մականունով, կապեր է ունեցել իրավապահների հետ:

 

«Коммерсантъ» թերթը գրում է, որ Կալաշովը գործել է ոստիկանների հովանավորության ներքո, իսկ նրա  հանցախմբում ներառված են եղել մեծ թվով նախկին ուժայիններ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան Մերձմոսկովյան շրջանի ռեստորաններից մեկի սեփականատիրոջից խոշոր գումար շորթելու մեղադրանքով Կալաշովի ձերբակալությունը՝ իրավապահ մարմինների աշխատակիցներն Անվտանգության դաշնային ծառայության հետ համագործակցության արդյունքում իրականացրել են մի քանի ձերբակալություն: Մասնավորապես, ձերբակալվել է իրավապահ մարմինների 3 աշխատակից, ովքեր իրենց գործընկերներից թաքցրել են Կալաշովի հետ կապն ու հովանավորել են նրա հանցավոր գործունեությունը:

 

Հյատնի է, որ հուլիսի 12-ին Կալաշովին մեղադրանք է ներկայացվել Elements ռեստորանի սեփականատիրոջից 8 մլն ռուբլի շորթելու վերաբերյալ: Նրա տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել ու առգրավվել են 2 Մակարով տեսակի ատրճանակ, ինչպես նաև՝ ձեռքի նռնակ:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Կալաշովին համարում են ռուսական հանցավոր աշխարհի առաջնորդներից մեկը: Երեք տարի առաջ նա զբաղեցրել է սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի տեղը: