Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

11:53 • 08.11.26

Նոյեմբերի 7-ին ժամը 23։07-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով կցորդիչով բեռնատարը չի կարողանում երթևեկել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները համագործակցելով Ոստիկանության պարեկային ծառայության և ՃՇՇ աշխատակիցների հետ, քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել կցորդիչով 6 բեռնատար, 1 մարդատար ավտոմեքենա և օգնություն ցույց տվել 30 քաղաքացու։