Նիսում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասնում է 80-ի, վիրավոր է ավելի քան 120 մարդ (տեսանյութեր, լուսանկարներ)

03:40 • 15.07.16

Բեռնատար ավտոմեքենան մխրճտվել է Ֆրանսիայի Նիս քաղաքի Անգլիական լողափում Բաստիլի օրը նշելու համար հավաքված մարդկանց ամբոխի մեջ, ինչից հետո ավտոմեքենայից կրակ են բացել մարդկանց վրա: Հարձակման զոհերի թիվը այս պահին հասնում է 80-ի, վիրավոր է ավելի քան 120 մարդ:


Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, բեռնատարը մարդկանց ամբոխի միջով անցել է երկու կիլոմետր մինչև ոստիկանությունը վնասազերծել է վարորդին:


Հարձակումից հետո ոստիկանությունը հատուկ օպերացիա է սկսել: Դեռ հայտնի չէ, արդյոք հարձակվողը մեղսակիցներ ունեցել է, թե ոչ: