Կանադացի քահանան թղթախաղով տանուլ է տվել սիրիացի փախստականների համար հավաքված կես մլն դոլարը
Կանադացի քահանա Հայր Ամեր Սական, ով ծառայել է Օնտարիոյի Սուրբ Հովհաննես քաղդեական կաթոլիկ եկեղեցում, թղթախաղով տանուլ է տվել սիրիացի փախստականներին օգնելու նպատակով հավաքված 500.000 դոլարը:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, ներկայում եկեղեցուց հեռացված հոգևորականին ազատ են արձակել գրավի դիմաց: Բացի այդ, նրան արգելվել է մուտք գործել որևէ խաղատուն:
Եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Էմանուել Շալետան պատմել է, որ անհապաղ վտարել է խաղամոլ քահանային, երբ տեղեկացել է վերջինի զազրելի արարքի մասին:
Շալետան մանրամասնել է, որ Սակայի կողմից ծախսված գումարը նվիրաբերել էին Կանադայի տարբեր անկյուններում բնակվող հավատացյալները:










