Տեռորիստական ցանկացած ակտ պետության համար վնասակար է. Վազգեն Մանուկյանը զինված խմբի գործողությունների մասին

20:50 • 17.07.16

Այսօր վաղ առավոտյան ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի ազատման պահանջով տեղի ունեցած զինված միջադեպը անօրինական գործունեություն էր: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Անկախ պատճառներից, անուններից, մի կողմ դնելով այդ ամենը, սա անօրինական գործունեություն է, որը ոչ մի օգուտ չի բերում պետությանը, բացի վնասից: Տեռորիստական ցանկացած ակտ, քաղաքականության մեջ ռազմական ուժի գործածում, հանգեցնում է վատ հետևանքների պետության համար: Սա ակնհայտ է»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ զինված միջադեպի հեղինակների կողմից դրված քաղաքական պահանջները քննարկելը դեռ վաղ է, ավելի կարևոր խնդիր է նրանց գործունեության ձևը, որը վնասակար է պետության համար և անօրինական:

 

Տեռորիստական ցանկացած ակտ պետության համար վնասակար է. Վազգեն Մանուկյանը զինված խմբի գործողությունների մասին