Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակnւմները, եթե Մոսկվան դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները. Զելենսկի
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, եթե Մոսկվան դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ հակամարտության լիցքաթափմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով:
Զելենսկին, հայտնել է, որ կշարունակի բանակցությունները եվրոպական առաջնորդների հետ։ Նա նշել է, որ ամեն օր քննարկումներ են ընթանում ՀՕՊ լրացուցիչ համակարգերի մատակարարման շուրջ, այդ թվում՝ մարտական ինքնաթիռների համար նախատեսված զինամթերքի տրամադրման վերաբերյալ։










