Հայ պատանիները 6 մեդալ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

15:40 • 11.10.26

Հոկտեմբերի 8-12-o Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում անցկացվող Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները 3-ական ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել։

Ոսկի

  • Ռաֆայել Կարախանյան (11-13 տարիքային խումբ, 36 կգ)
  • Աշոտ Բաբայան (14-16, 45 կգ)
  • Արամ Խաչատրյան (16-17, 60 կգ)

Արծաթ

  • Նարեկ Հարությունյան (10-11, 41 կգ)
  • Գոռ Հարությունյան (11-13, 51 կգ)
  • Գոռ Խալաթյան (16-17, 65 կգ)