Լիարժեք կեղծ տեղեկություն. ԱՄՆ դեսպանատունը` Ջոն Քերրիի` զինված խմբի գործողությունների մասին
10:51 • 18.07.16
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն անդրադարձել է օրերս համացանցում տարածված այն տեղեկությանը, թե ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, իբր, հայտարարությամբ է հանդես եկել Երևանում զինված խմբի գործողությունների մասին:
ԱՄՆ դեսպանատունը թվիթերյան միկրոբլոգում, մասնավորապես, գրել է.« Կեղծիք է: Լիարժեք կեղծ տեղեկություն»։
Placeholder










