Ոստիկանների վրա իրականացված հարձակումից հետո Ղազախստանում ահաբեկչության վտանգի կարմիր աստիճան է հայտարարվել (տեսանյութ)
Անհայտ անձինք հարձակվել են Ղազախստանի Ալմաթի քաղաք ոստիկանության շրջանային բաժնի և Ազգային անվտանգության կոմիտեի տեղի դեպարտամենտի վրա։
Հրաձգության ընթացքում սպանվել է երկու ոստիկան։ Մի քանիսը վիրավորվել են։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, Ալմաթիում տեղի ժամանակով 12։20-ից ահաբեկչության սպառնալիքի կարմիր աստիճան է հայտարարվել։
Քաղաքի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանները քաղաքի բնակիչներին և հյուրերին կոչ են անում անվերապահորեն հետևել պահանջներին։
Վտանգի կարմիր աստիճանի հայտարարման դեպքում իրավապահներին թույլատրվում է անձնական խուզարկություններ իրականացնել, ստուգել իրերը, տրանսպորտային միջոցները, ընդհուպ սահմանափակելով կամ արգելելով դրանց շարժը։
Ուժային կառույցներն իրավունք ունեն նաև մտնել բնակելի տներ և այլ հաստատություններ։
Նման մակարդակի հայտարարումը ենթադրում է ուժերի լիակատար մոբիլիզացում և բոլոր ուժերի հատուկ ծառայությունների մարտական պատրաստվածություն։










