Վիրավորված ոստիկան Արամ Հովհաննիսյանի կյանքին վտանգ չի սպառնում. բժիշկ
Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» ջոկատի հետ փոխհրաձգության ժամանակ վիրավորված ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վիրահատությունը հաջող է անցել: Նա որովայնի շրջանում բեկորային վնասվածք էր ստացել, բեկորը հեռացվել է, այժմ վերականգնողական բուժում է ստանում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժնի պետ Սևակ Շահբազյանը:
Դեպքի օրը Արամ Հովհաննիսյանի հետ տեղափոխվել էր նաև փոխգնդապետ Հրաչյա Խոստեղյանը` քունքային վնասվածքով: Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո ոստիկանության աշխատակիցը դուրս է գրվել: Այս պահին զինվորական հոսպիտալում բուժվում է միմիայն Արամ Հովհաննիսյանը, ում կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան մի խումբ զինված անձինք մտել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պատանդ են պահում են այնտեղ գտնվող ոստիկաններին: Այսօր արդեն բանակցությունների արդյունքում պատանդներից մեկն ազատ է արձակվել: Պատանդ են մնացել 4 ոստիկան են, այդ թվում նաև՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:










