Ֆրանսիայի վարչապետը հայտնել է Եվրո-2016-ից առաջ ահաբեկչական ակտ կանխելու մասին

23:56 • 18.07.16

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտնել է, որ երկրի իշխանությունները հունիսի 10-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունից առաջ մահաբեր ահաբեկչական ակտ են կանխարգելել։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ 

«Արտակարգ իրավիճակն անշուշտ հնարավորություն է տվել վերջին ամիսների ընթացքում մի քանի ահաբեկչական ակտից խուսափել։ Դրանցից մեկը, որ կարող էր բավականին մահաբեր լինել, կանխարգելվել է հենց Եվրո-2016-ից առաջ։ Ձեր միջոցով ուզում եմ քաղաքացիներին հայտնել, որ մենք կանխարգելում ենք ահաբեկչական ակտերը, չնայած այն բանին, որ զրոյական ռիսկ չի լինում»,- ասել է Վալսը լրագրողներին։

Աղբյուրը մանրամասնում է, որ վարչապետը չի հայտնել կանխարգելված հարձակման մանրամասներ։