Ֆրանսիայի ՆԳՆ-ն Նիցցայում հարձակման կազմակերպիչների և ահաբեկչական ցանցերի միջև կապ չի գտել
լ Նիցցայում ահաբեկչություն կազմակերպած Մուհամեդ Բուլելի և «ահաբեկչական ցանցերի», այդ թվում՝ պատասխանատվությունը ստանձնած «Իսլամական պետության» միջև կապն այս պահին դեռ հայտնաբերված չէ։
Այդ մասին երկուշաբթի օրը RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը:
Նա ընդգծել է նաև, որ հարձակման ժամանակ օգտագործված մեթոդը բազմիցս նկարագրվել է «Իսլամական պետության» ուղերձներում: Կազնյովը նշել է, որ դեռ պետք է պարզել, թե ինչ կապեր են եղել հարձակումն իրականացրած անձի և ահաբեկչական կազմակերպությունների միջև:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին երեկոյան մոտ ժամը 23-ին բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին` Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու:
Ականատեսների համաձայն՝ բեռնատարն անդադար զիգզագաձև շարժումներով վրաերթի է ենթարկել մարդկանց 2 կմ շարունակ: Նա նաև կրակել է ամբոխի ուղղությամբ: Հարձակվողը չեզոքացվել է ոստիկանության ուժերի կողմից:
Հարձակման հետևանքով զոհվել է 84 մարդ, 50 հոգի ծանր վիրավորվել է:










