Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կուժեղացվի Ֆրանսիայի զբոսաշրջային վայրերի պարեկությունը

14:10 • 18.07.16

Երկրի անվտանգության ապահովման մեջ ներգրավված ոստիկանության և բանակի ուժերի կողմից կդրվի զբոսաշրջային վայրերի, ինչպես նաև լողափերի պարեկության ուժեղացման խնդիր: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնյովը նեղ կազմով պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստից հետո, հայտնում է РИА Новости-ն:

Նրա ելույթը հեռարձակվել է Ելիսեյան պալատի կայքում: Սա արդեն վերջին չորս օրվա ընթացքում երրորդ նման խորհրդակցությունն է:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին երեկոյան մոտ ժամը 11-ին բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին` Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու:

 

Ականատեսների վկայությամբ՝ բեռնատարն անդադար զիգզագաձև շարժումներով վրաերթի է ենթարկել մարդկանց 2 կմ շարունակ: Նա նաև կրակել է ամբոխի ուղղությամբ: Հարձակվողը չեզոքացվել է ոստիկանության ուժերի կողմից:

 

Հարձակման հետևանքով զոհվել է 84 մարդ, 50 հոգի ծանր վիրավորվել է: