Guns N' Roses ռոք խմբի անդամներին ձերբակալել են Կանադայի հետ սահմանին
Աշխարհի ամենահայտնի ռոք խմբերից մեկի` ամերիկյան Guns N' Roses-ի անդամները ձերբակալվել են Կանադային հետ սահմանին` ապօրինի զենք պահելու մեղադրանքով:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Հյուսիսային Ամերիկայով շրջագայության մեջ գտնվող ռոքերներն ասել են իրավապահներին, որ զենքն իրենցից ոչ մեկին չի պատկանում:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆիլադելֆիայից դեպի Տորոնտո ընկած ճանապարհին:
Խմբի անդամները մանրամասնել են, որ ոստիկաններն իրենց հետ բարեհամբույր են վերաբերվել ու հարցը պարզվելուց հետո ազատ են արձակել:
Այժմ խումբն անարգել շարունակում է իր հյուսիսամերիկյան շրջագայությունը, որից հետո համերգներով մեկնելու է Բրազիլիա:










