Այս պահին ազատ են արձակվել շուրջ 20 բերման ենթարկվածներ. ՄԻՊ
Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցերը ոստիկանության այն բաժիններ, որտեղ տարվել են հուլիսի 17-ի օրվա ընթացքում բերման ենթարկված անձիք:
Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացած հաղորդումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա իրականացվել են այցեր Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ ոստիկանության զորքերի զորամաս:
Այցերի շրջանակներում ոստիկանության հետ տարված համապատասխան աշխատանքների արդյունքում այս պահի դրությամբ շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ ազատ են արձակվել: ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների կողմից աշխատանքները շարունակվում են»,-ասվում է հաղորդագրությունում:










