Քերին նախազգուշացրել է Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից զրկվելու հավանականության մասին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները, որոնք խախտում են ժողովրդավարական սկզբունքները, կարող են բերել նրան, որ երկիրը կորցնի ՆԱՏՕ-ի անդամակցությունը, հայտնում է The independent-ը:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Քերին ասել է, որ ԱՄՆ-ն կանգնած է «Թուրքիայի ընտրված ղեկավարության կողքին»:
Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կոչ են անում Թուրքիայի կառավարությանը «պաշտպանել երկրի ժողովրդավարական ինստիտուտների հարգանքի ամենաբարձր ստանդարտները և օրենքի գերակայությունը»:
«Մենք, անշուշտ, կպաշտպանենք հեղաշրջման մեջ մեղավորներին պատասխանատվության կանչելը, բայց մենք նաև նախազգուշացնում ենք չդիմել քայլերի, որոնք անցնում են սահմանները»,- հավելել է պետքարտուղարը:
Մոգերինին իր հերթին նախազգուշացրել է, որ երկրները, որտեղ թույլ է տրված մահապատիժը, չեն կարող միանալ Եվրամիությանը:










