Թուրքիայում չստացված պետական հեղաշրջման փորձից հետո The Daily Mail-ը սկանդալային կադր է հրապարկել (լուսանկար)
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է սկանդալային լուսանկար, որում երևում է, թե ինչպես են իշխանությունները պետական հեղաշրջման չստացված փորձի տասնյակ մասնակիցների կիսամերկ վիճակով կապկպել ու գցել փակ մարզասրահում:
Աղբյուրը մանրամասնում է, որ լուսանկարում պատկերվածները թուրք զինվորականներ են, ովքեր ձերբակալվել են ու զրկվել համազգեստից:
Նրանք միայն մի չնչին մասն են կազմում այն 6.000-ից ավելի ապստամբների, ովքեր լույս հուլիսի 16-ի գիշերը տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ձերբակալվել են:
Ըստ The Daily Mail-ի` չստացված հեղաշրջումը առիթ կհանդիսանա, որպեսզի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր թափով սկսի ոտնահարել մարդու իրավունքները:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ուրբաթ երեկոյան թուրք զինվորականները փորձել են գրավել իշխանությունը: Հեղաշրջման ձախողումից հետո ուժայինները ձերբակալել են ավելի քան վեց հազար մարդու:
Անկարայի տվյալներով ապստամբության փորձի հետևանքով զոհվել է 290 մարդ:











