WikiLeaks-ը պատրաստ է բացահայտել Թուրքիայի քաղաքական իշխանության կառուցվածքի մասին փաստաթղթերը

14:11 • 18.07.16

Իր բացահայտումներով հայտնի WikiLeaks պորտալը պատրաստվում է հրապարակել ավելի քան 100 հազար փաստաթուղթ, որոնք վերաբերում են Թուրքիայի քաղաքական իշխանության կառուցվածքին, հայտնում է РИА Новости-ն:

 

«Հայտարարություն. պատրաստվեք պայքարի այն ժամանակ, երբ մենք կհրապարակենք ավելի քան 100 հազար փաստաթուղթ Թուրքիայի քաղաքական իշխանության կառուցվածքի վերաբերյալ»,- ասված է Twitter-ում WikiLeaks-ի պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրությունում:

Նշվում է, որ հրապարակումը լինելու է «շուտով»:

Լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ:  Հեղաշրջման ձախողումից հետո ուժայինները ձերբակալել են ավելի քան վեց հազար մարդու:

Անկարայի տվյալներով ապստամբության փորձի հետևանքով զոհվել է 290 մարդ: