Թայվանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է այրվել. զոհվել է 26 մարդ

12:47 • 19.07.16

Թայվանում զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով 26 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ Թայվանի կենտրոնական տեղեկատվական գործակալության հղումով:

Զբոսաշրջային բյուրոյի տվյալներով՝ ավտոբուսում եղել են չինական Լյաոնին շրջանից զբոսաշրջիկներ:

 

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 13:00-ին: Օդանավակայանի ուղղությամբ շարժվող ավտոբուսը բախվել է արգելապատնեշին և այրվել:

 

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալներով՝ մոտ 20 րոպե անց ավտոբուսի հրդեհը մարվել է: Հաղորդվում է, որ ավտոբուսի վարորդը կենդանի է մնացել: Այնուամենայնիվ, ուղևորներից ոչ մեկին չի հաջողվել փրկվել։

 

Տեղի ունեցածի պատճառը հայտնի չէ, անցկացվում է հետաքննություն: