Գերմանիայում կացնով գնացքի ուղևորների վրա հարձակվողը 17-ամյա աֆղանստանցի է
Գերմանիայում գնացքի ուղևորների վրա կացնով հարձակվողը 17-ամյա աֆղանստանցի է։ Ուղևորներից երեքը ծանր վիրավոր են, իսկ հարձակվողին ոչնչացրել են, հաղորդում է Focus պարբերականը՝ հղում անելով Բավարիայի ներքին գործերի նախարար Յիոահիմ Հերմանին։
Դեպքը տեղի է ունեցել Տրոյխտլինգեն կայարանից Վյուրցբուրգ ճանապարհին։ Ըստ ոստիկանության տվյալների՝ տղամարդը զինված է եղել կացնով և դանակով։ Եվս մեկ մարդ թեթև վիրավորվել է։ Վագոնում եղել է ընդամենը 14 մարդ։
Ներկա դրությամբ երկաթգիծն ամբողջությամբ փակ է, այլ մարնրամասներ չեն հաղորդվում։










