Բրիտանիան չի պատրաստվում դուրս գալ ԵՄ-ից այս տարի

16:51 • 19.07.16

Բրիտանիան չի պատրաստվում Եվրամիությունից դուրս գալու գործընթաց սկսել 2016 թվականին: Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, այդ մասին հայտնել է թագավորության կառավարության փաստաբան Ջեյսոն Կոպելը։

 

Լոնդոնի բարձրագույն դատարանում, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Թերեզա Մեյին, փաստաբանը հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը չի գործարկվի:

 

Ընդ որում Կոպելը չի բացառել, որ բրիտանական կառավարության դիրքորոշումը կարող է փոխվել:

 

Այդ հոդվածի համաձայն՝ ԵՄ-ի անդամ հանդիսացող ցանկացած պետություն կարող է որոշում կայացնել դրա կազմի դուրս գալու մասին: Նման մտադրության մասին նախևառաջ անհրաժեշտ է տեղեկացնել Բրյուսելին, իսկ այնուհետև սկսել դուրս գալու կարգի մասին բանակցութունները:

 

Հունիսի 23-ին կայացել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվե: ԵՄ-ից դուրս գալու օգտին է քվեարկել բրիտանացիների 52 տոկոսը՝ 17 միլիոն 410 հազար մարդ: