Կանադացի օդաչուներին ձերբակալել են թռիչքից առաջ հարբելու համար
Կանադական Air Transat ավիաընկերության 2 օդաչու ձերբակալվել է բրիտանական Գլասգո քաղաքի օդանավակայանում, երբ ինքնաթիռի անձնակազմը նկատել է օդաչուների հարբած լինելու փաստը:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, 37 և 39-ամյա օդաչուները, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, պատրաստվել են բարձրանալ ինքնաթիռ ու իրականացնել Շոտլանդիայից դեպի Կանադա թռիչքը:
Նշվում է, որ A310 օդանավում եղել է 250 ուղևոր, որոնք կարող էին նշանակման վայր այդպես էլ չհասնել, եթե սպասարկող անձնակազմը նախքան օդ բարձրանալը չնկատեր օդաչուների տարօրինակ վարքը:










