Ֆրանսիայում ծայրահեղականության մեջ կասկածանքով ձերբակալել են վարորդի, ում մոտ պայթուցիկ է հայտնաբերվել

12:38 • 19.07.16

Փարիզի մոտ ոստիկանությունը ձերբակալել է ծայրահեղականների հետ կապերի մեջ կասկածվող վարորդի, ով զբաղվում էր օդանավակայան ուղևորների տեղափոխմամբ: Նրա տանն իրականացված խուզարկումների ժամանակ հայտնաբերվել է պայթուցիկ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:

 

Europe 1-ի հաղորդմամբ՝ 23-ամյա կասկածյալի ձերբակալությունն իրականացվել է Փարիզից հարավ-արևելք ընկած Վալ-դե-Մարն դեպարտամենտում:

 

Իրավապահները կասկածյալի հետքի վրա են դուրս եկել գողությունների մասին մեկ այլ գործի հետաքննության շրջանակներում: Քննության վարկածի համաձայն՝ ձերբակալվածը, ում անունը կար ծայրահեղականների հետ կապված անձանց բազայում, նաև ներգրավված է իր հաճախորդների մոտից գողությունների շարքում:

 

Կասկածյալի հեռախոսի մեջ քննիչները հայտնաբերել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի դրոշը պատկերող լուսանկար: