Զինված տղամարդը ֆրանսիայում հարձակվել է կնոջ և նրա դուստրերի վրա
Ֆրանսիայում սառը զենքով զինված 37-ամյա տղամարդն այսօր առավոտյան հարձակում է գործել կնոջ և նրա՝ 9-ից 14 տարեկան երեք աղջիկների վրա։ Այդ մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին:
Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Լարան բնակավայրում՝ հանգստյան գոտում: Հարձակվողին ձերբակալել է ոստիկանությունը, հաղորդվում է, որ «նրա արարքի շարժառիթները հայտնի չեն»:
Չորս տուժածները հիվանդանոցում են: Վիրավոր աղջիկներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։ Աղբյուրը նշել է, որ նրան ուղղաթիռով տեղափոխել են Գրենոբլի հիվանդանոցում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Նախնական տվյալներով՝ հարձակվող Փարիզի շրջանի բնակիչ է եղել, որ հանգստանում էր նույն ճամբարում իր կնոջ և երեխաների հետ: Հարձակումից հետո նա փորձել է թաքնվել, սակայն նրան ձերբակալել են ժանդարմները:










