2013թ. խմբակային բռնաբարության  ենթարկված հնդկուհին կրկին բռնաբարվել է նույն տղամարդկանց կողմից

10:32 • 19.07.16

 Հնդկաստանի  Հարյանա  քաղաքի 21-ամյա բնակչուհին, ում անունը չի նշվում, կրկին բռնաբարվել է այն նույն տղամարդկանց կողմիցդ ովքեր նրանք խմբակային կերպով սեռական բռնության են ենթարկել նաև 2013թ.:

 

Ինչպես հայտնում է The Guardian-ը, ներկայում կրկնակի բռնաբարության զոհը, ով Հնդկաստանում ցածրագույն համարվող դալիթ սոցիալական խմբի ներկայացուցիչ է, գտնվում է հիվանդանոցում:

 

Աղբյուրը մանրամասնում է , որ խմբակային բռնաբարությունը տեղի է ունեցել այն քոլեջի հարևանությամբ, որտեղ սովորում է աղջիկը: Հայտնի է, որ հանցախումբը, որը բաղկացած է 5 հոգուց, բռնի կերպով թմրանյութեր է տվել զոհին, ինչից հետո նրան տեղափոխել են մեքենայի մեջ ու բռնաբարել:

 

Ոստիկանությունն աղջկան հայտնաբերել է քոլեջի հարևանությամբ` թփերի մեջ: Նա եղել է անգիտակից վիճակում:

 

Այժմ ոստիկանությունը փնտրում է  բռնաբարողներին: