Գերմանիայում գնացքի ուղևորների վրա հարձակված աֆղանցու սենյակում ԻՊ-ի դրոշ է գտնվել

11:41 • 19.07.16

Գերմանացի քննիչները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ինքնաշեն դրոշ են հայտնաբերել աֆղանստանցի փախստականի սենյակում, որը կացինով հարձակվել է Գերմանիայի հարավում գնացքի ուղևորների վրա:

 

Այդ մասին հայտնել է Բավարիայի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը, հայտնում է Reuters գործակալությունը:

 

Հարձակումն իրականացվել է երկուշաբթի երեկոյան մերձքաղաքային գնացքում: Վերջին տվյալներով՝ վիրավորվել է առնվանզ 15 մարդ: