ԻՊ-ը ստանձնել է Գերմանիայում գնացքի ուղևորների վրա հարձակման պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ Գերմանիայում գնացքի ուղևորների վրա կացնով հարձակված աֆղանստանցի 17-ամյա փախստականը ԻՊ-ի անդամ է եղել: Այդ մասին հայտնել է Reuters-ը:
Այդ կերպ կազմակերպությունը ստանձնել է հարձակման կազմակերպման պատասխանատվությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ խուզարկության ժամանակ երիտասարդի տանը հայտնաբերվել է ԻՊ-ի դրոշ:
Երեկ Վյուրցբուրգ քաղաքի մոտակայքում տղամարդը կացնով հարձակվել է մերձքաղաքային գնացքի ուղևորների վրա: Հարձակման հետևանքով վիրավորվել է 14 մարդ: Հարձակվողը սպանվել է:










