Լուգանսկի մոտ շոգի պատճառով զինամթերք է պայթել
Ուկրաինայի Լուգնասկ քաղաքի Станица Луганская անցակետը ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը, ինչի պատճառ է հանդիսացել շոգի պատճառով սահմանաբաժան տարածքում պայթող զինամթերքը, հաղորդում է Korrespondent.net-ը՝ հղում անելով Լուգանսկի տարածաշրջանային կառավարական մարմինների մամլո ծառայության տարածած հաղորդագրությանը։
«Օդի բարձր ջերմաստիճանի պատճառով հրդեհ է բռնկվել, ու սահմանաբաժան տարածքում սկսել են պայթուցիկ սարքեր պայթել։ Այժմ մարդկանց կյանքին ու առողջությանը իրական վտանգ է սպառնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ անցակետի աշխատանքը վերսկսվելու է հրդեհի մարումից ու արտակարգ իրավիճակի վերացումից հետո։










