Վերջին դեպքերից հետո ԵՄ-ն Թուրքիային առանց վիզայի ռեժիմ չի տրամադրի. եվրահանձնակատար
Թվային տնտեսության և տեղեկատվական հանրության հարցերով Եվրոպական Միության եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը հայտարարել է, որ ընթացիկ տարում ԵՄ-ն Թուրքիայի քաղաքացիներին չի տրամադրի անայցագրային ռեժիմից օգտվելու հնարավորություն, ինչը պայմանավորված է երկրում պետական հեղաշրջում իրականացնելու չստացված փորձով:
«Ես կանխատեսում եմ, որ մինչև տարեվերջ մեր միջև անայցագրային ռեժիմ չի լինի»,-պաշտոնյայի խոսքերն ՝ մեջբերում gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:
Իրավապահների փոխանցմամբ, արդեն ձերբակալվել է մոտ 8.000 մարդ, որոնց մեջ կան բարձրաստիճան զինծառայողներ: Զոհերի թիվը հասել է 265-ի:
Անոտցիա`Այս մասին հայտնել է Թվային տնտեսության և տեղեկատվական հանրության հարցերով Եվրոպական Միության եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը:










