Իտալացին եռաչափ տեսողական խաբկանքներ է ստեղծում ձեռքի ափի մեջ (լուսանկարներ)
Իտալացի նկարիչ Լուկա Լուչեն ի սկզբանե զբաղվել է դաջվածքներով, սակայն այժմ մասնագիտացել է եռաչափ նկարչության ոլորտում:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, տաղանդաշատ իտալացին մեծ ճանաչում է ստացել վիրտուալ տիրույթում, որտեղ պարբերաբար հրապարակում է իր աշխատանքների լուսանկարները:
Աղբյուրը մանրամասնում է, որ հեղինակը, օգտագործելով նկարչական հմտությունները, սեփական ձեռքի ափի մեջ նկարում է եռաչափ գերիրական պատկերներ, որոնք յուրաքանչյուր նայողի մոտ տեսողական խաբկանք են առաջացնում։



















