Թուրքիան պետք է հարգի իրավունքի գերակայությունը. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Թուրքիայի ղեկավարությանը հարգել «սահմանադրական կարգը, իրավունքի և հիմնարար ազատությունների գերակայությունը», հայտնում է Deutsche Welle-ն:
Երեկ Բրյուսելում դաշինքի ղեկավարը հայտարարել է, որ «միասնական արժեքների կողմնակիցների յուրահատուկ համայնքի» մեջ մտնող Թուրքիայիհամար չափազանց կարևոր է ժողովրդավարության և դրա ինստիտուտների նկատմամբ անսահման հարգանքը:
Ստոլտենբերգն Անկարան անվանել է «ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակից» և նշել է, որ հուլիսի 15-ի հեղաշրջման ժամանակ «թուրք ժողովուրդը ցուցաբերել է մեծ քաջություն»:
Պաշտոնական տվյալներով՝ զոհերի ընդհանուր թիվը մոտեցել է 300-ի:










