Թուրքիայում հեղաշրջման փորձի առնչությամբ դատական գործ է ընթանում ավելի քան 9,3 հազար մարդու նկատմամբ
Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ երկրում պետական հեղաշրջման փորձի առնչությամբ դատական գործ է ընթանում 9322 մարդու նկատմամբ. հայտնում է Reuters գործակալությունը:
Լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Հեղաշրջման ձախողումից հետո ուժայինները ձերբակալել են ավելի քան վեց հազար մարդու:
Անկարայի տվյալներով ապստամբության փորձի հետևանքով զոհվել է 290 մարդ:
Թուրքիայում ապստամբության կազմակերպման մեջ մեղադրել են ընդդիմադիր քարոզիչ Ֆետհուլահ Գյուլենին, ով բնակվում է ԱՄՆ-ում: Գյուլենն ինքն այդ մեղադրանքները հերքել է:










