Ջոնի Դեպը համոզում է Էմբեր Հերդին գաղտնիության համաձայնագիր ստորագրել

05:56 • 21.07.16

Էմբեր Հերդի պատմությունները Ջոնի Դեպի հետ համատեղ կյանքի մասին այնքան են հոգնեցրել դերասանին, որ նա իր ողջ ուժով փորձում է ամուսնալուծության գործընթացն որքան հնարավոր է գաղտնի պահել:

Դերասնի պաշտպանությունը միջոց է մտածել նրա անձնական կյանքի շուրջ աղմուկը մեղմելու համար։ Օրեր առաջ Էմբեր Հերդը պահանջել է ներկայացնել նախկին սիրելիի ֆինանսական վիճակի մասին տեղեկատվություն։ Ի պատասխան Ջոնին նշել է, որ Էմբերը իրավունք ունի նման տեղեկություն ստանալու, սակայն պետք է երաշխավորի, որ չի հրապարակի այդ տեղեկությունը։ Իսկ դրա համար նրանք գաղտնիության համաձայնագիր պետք է կնքեն։  




 

Ջոնի Դեպը համոզում է Էմբեր Հերդին գաղտնիության համաձայնագիր ստորագրել